Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի այսօրվա օրակարգերն առնվազն այս պահին համատեղելի են։
Ավելի վաղ զրույցի ընթացքում Պուտինը պնդել էր, որ միաժամանակ երկու միություններին անդամակցությունը պարզապես անհնար է։
Փաշինյանն արձագանքել է, որ հասկանում է միաժամանակ երկու միություններին անդամակցելու անհամատեղելիությունը, բայց միաժամանակ նշել է․
«Այն օրակարգերը, որ մենք ունենք, ամեն դեպքում այս պահին դրանք համատեղելի են, դա փաստ է։ Ու քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այդ օրակարգերը, մենք կհամատեղենք, իսկ երբ գործընթացները կզարգանան՝ հասնելով այն կետին, որտեղ պետք կլինի կայացնել որեւէ որոշում, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կընդունեն այդ որոշումը։ Այդ համատեքստում ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել եւ չեն լինի հարցականի տակ»,- ասել է Փաշինյանը։