Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով․ Պուտին | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։ Պուտինը այս մասին ասել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

«Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով»,- նշել է Ռուսաստանի նախագահը հայ-ռուսական բանակցությունների ժամանակ։

Նրա խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է շուրջ 11 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ դոլար։

Պուտինը նաև անդրադարձել է Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ԵԱՏՄ շրջանակում։

«Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը վերջին տարիներին տասն անգամ աճել է»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն