Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
ՀՀԿ-ից հայտնում են, որ համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։
«Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»,- նշել են ՀՀԿ-ից։