iravaban.net Ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպը տեղի է ունեցել ՍԴ դատավորի ազգականի գործով դատական նիստի ժամանակ։