Հայաստանի ու Եվրամիության օրակարգերի համահունչ լինելու դեպքում Բրյուսելը պատրաստ է սերտ համագործակցության․ ԵԽ պատգամավոր | armenpress.am

armenpress.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին անվանել է Իրանի շուրջ հակամարտության գլխավոր մեղավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ:

«Իսրայելի կառավարությունն է կրում այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատվությունը, որը մեր տարածաշրջանը կրակի մեջ է գցել և տնտեսական բեռ է դրել ողջ մարդկության ուսերին»,-նշել է Էրդողանը:

Նա հավելել է, որ այս հակամարտության ընթացքում թափված արյան յուրաքանչյուր կաթիլը երկարացնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական կյանքը։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Անկարան աջակցում է ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և կանի ամեն ինչ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Նա հավելել է, որ Թուրքիան մտադիր է խուսափել տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշվելուց և կանի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է կայունությունը պահպանելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն