2063401939_0_637_2509_2048_1280x0_80_0_0_e9322d945d44ea1a68dd886ea2f50ea4-jpg

ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում տիրող իրավիճակին․Պուտին | shantnews.am

shantnews.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի կողմից բացարձակապես սխալ կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել էր ներադրբեջանական բնույթ», – ասել է Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ հանդիպման ժամանակ, Ի պատասխան Պուտինի այս պնդման, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չեն աշխատել:

«Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին։ Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- նշել էր Փաշինյանը։

Նշենք, որ ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործեին այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակում էր գործել ՀՀ ուղղությամբ եւ օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, մինչդեռ Պուտինը այդ թեման կապում է ԼՂ-ի հետ, որտեղ, իրականում, պետք է գորօեին ռուս խաղաղապահները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն