Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կազմակերպվելիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել 2026 թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին նվիրված հանդիպում, որին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար և COP17 համաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Ներկաների ուշադրությանը են ներկայացվել համաժողովին ընդառաջ գործադրվող ջանքերն ու իրականացվող աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կազմակերպվելիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները՝ ընդգծելով կենսաբազմազանության հարցերը գլոբալ օրակարգում խթանելու գործում ամենաբարձր մակարդակով քաղաքական ներգրավվածության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանի հանձնառությունը՝ կազմակերպելու ներառական համաժողով և նպաստելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գլոբալ վերանայմանը և բնապահպանական մարտահրավերներին պատշաճ արձագանքման ապահովման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանմանը:

Բացման ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում ներկայացվել են COP17-ի կազմակերպման բովանդակային և կազմակերպչական հարցերի վերաբերյալ մանրամասներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն