news.am Վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի և հարավային Լիբանանի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 50 լիբանանցի, իսկ 185-ը՝ վիրավորվել։ Տվյալները նշված են Լիբանանի առողջապահության նախարարության զեկույցում։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1318-ի, իսկ վիրավորների թիվը՝ 3935-ի,- նշվում է զեկույցում։ -Իսրայելի ավիահարվածներն Իրանում 125 երեխայի և 89 կանանց կյանք են խլել»։