ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով՝ Իրանը վերահսկելու համար. Օվերչուկ | news.am

news.am ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր տեղափոխելու և Իրանը վերահսկելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Վաշինգտոնի համար «Թրամփի ուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է կարևորագույն հանքանյութերի արտահանումը Կենտրոնական Ասիայից ԱՄՆ, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը»,- նշել է Օվերչուկը։

«Այս երթուղու հետ կապված են բազմաթիվ շահեր։ Բոլորը նույնիսկ այն տարբեր անուններով են անվանում,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը,- Բաքվի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու մասերի միջև կապը վերականգնելու, Թուրքիայի հետ ուղիղ կապ բացելու և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար»։

Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը խաթարել է տարածաշրջանային հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտարարել է

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին «թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը»:

«Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելը մեծ սխալ էր»,- հայտարարել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն