news.am Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին որոշում կայացրեց։
Այս որոշումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակաբաշխության շրջանակներում վարչապետի ստացած 500 հազար ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։
Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։
Որոշման ընդունմամբ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։