Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ Ոստիկանություն

Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Առինջ գյուղի 1-ին փողոցում կանգնեցրել են 55-ամյա տղամարդու մեքենան:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը որպես կաշառք փորձել էր պարեկներին տալ հինգ հազար դրամ։

Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով Երևանի բնակիչ 55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն