Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների համար հակագնագցման տուրք սահմանվեց | news.am

news.am Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացրեց, որով ԵԱՏՄ տարածք, այդ թվում` Հայաստան, Չինաստանից ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների համար 2026 թ. հունվարի 18-ից մինչև 2031 թ. հունվարի 18-ը սահմանվեց հակագնագցման տուրք` տարեկան 700 տոննա ծավալով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թ. նոյեմբերի 17-ի որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Որոշումը վերաբերում է Չինաստանի ծագում ունեցող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդներին (օգտագործվում են` որպես հաղորդիչ նյութեր էլեկտրական աղեղային մետալուրգիական վառարաններում՝ տարբեր համաձուլվածքային պողպատների, ֆեռոհամահալվածքների, գունավոր մետաղների և հազվագյուտ մետաղների հալեցման համար)։

Որոշմամբ նախատեսված է նաև, որ հակագնագցման տուրքը չի գանձվում նաև Liaoning Dantan New Materials Co., Ltd.-ի կողմից արտադրված վառարաններում օգտագործվող գրաֆիտային էլեկտրոդների նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված արտադրողի հավաստագիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն