Պուտինն ընդունել է Եգիպտոսի ԱԳ նախարարին | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթիին։

Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ բանակցությունները կկենտրոնանան Իրանի պատերազմի և Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։

«Բացի Ռուսաստանի և Եգիպտոսի միջև լայնածավալ երկկողմ հարաբերություններից, նախատեսվում է մանրամասն քննարկել Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում տեղի ունեցող զարգացումները՝ կապված Իրանի շուրջ ընթացող պատերազմի հետ», – պարզաբանել է Դմիտրի Պեսկով՝ չբացառելով, որ նախագահը երեկոյան «միջազգային հեռախոսազրույց» կունենա։ Թե ում հետ մասնավորապես, Պեսկովը չի նշել։

«Այդ մասին ևս ձեզ կտեղեկացնենք»,- եզրափակել է Պեսկովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն