Օվերչուկի հայտարարության մեջ որևէ սպառնալիք չեմ տեսնում․ Փաշինյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ սպառնալիք չի տեսնում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունների մեջ։ Այդ մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Օվերչուկը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա ու ընդգծել, որ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գործով։

«Մեր ասածների մեջ էլ ոչ մի սպառնալիք չկա։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որտեղ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները»,- ասաց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Մոսկվա կատարած այցը հաջողված է գնահատում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման հերթական, բնականոն փուլն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն