8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար | factor.am

factor.am Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 8 քաղաքական ուժ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրություններին մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ բացելու համար։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Այդ ուժերն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա դեմոկրատական» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովրդավարական բևեռը։

Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմումը, սակայն, օգտահաշիվ բացելու փաստը չի ենթադրում ընտրություններին մասնակցության հայտի պարտադիր ներկայացում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն