Սուրբ Էջմիածին վանքի տարածքում գործող հանրային սննդի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ռեփաթ Իէմջի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածին վանքի տարածք 20):

Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:

«Խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի մասնիկների թափվելու հնարավորությունը»,–  հայտնում են ՍԱՏՄ-ից։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել պահանջվող նորմերին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն