factor.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը, գրում է France 24-ը։
Մակրոնը նշել է, որ պատերազմը չի ապահովում «միջուկային խնդրի երկարատև լուծում»՝ անդրադառնալով Թեհրանի վիճելի միջուկային ծրագրին։ Նա նաև «անիրատեսական» է որակել Հորմուզի նեղուցը «ազատագրելու» ռազմական գործողության մասին խոսակցությունները։
«Որոշ մարդիկ պաշտպանում են Հորմուզի նեղուցը ռազմական գործողության միջոցով, ուժով ազատագրելու գաղափարը՝ դիրքորոշում, որը երբեմն արտահայտում է Միացյալ Նահանգները։ Սա երբեք այն տարբերակը չի եղել, որը մենք աջակցել ենք, քանի որ այն անիրատեսական է», – լրագրողներին ասել է Մակրոնը։
«Դա կտևի հավերժություն և բոլոր նրանց, ովքեր անցնում են նեղուցով, կենթարկի հեղափոխության պահապանների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ռիսկերի»,- հավելել է նա։
Անդրադառնալով Թրամփի սպառնալիքներին, թե ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից՝ Մակրոնն ասում է, որ ԱՄՆ նախագահը խաթարում է դաշինքը՝ կասկածներ սերմանելով ԱՄՆ հանձնառության վերաբերյալ։