armenpress.am Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ 7 միլիոն իրանցի պատրաստ է պայքարել ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման դեմ։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառման մեջ։
«Հենց հիմա, մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում երկրում ծավալված հզոր ազգային արշավն առաջ է բերել մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել մեր ազգը», – գրել է նա։
Ղալիբաֆը նաև նշել է, որ իրանցիները միայն չեն խոսում իրենց երկիրը պաշտպանելու մասին, այլ պատրաստ են զոհողության։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում