Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամովՀ

Կառավարության հերթական նիստում որոշվել է ֆուտզալի Հայաստանի հավաքականին 141 միլիոն դրամ հատկացնել Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթների համար։

Ըստ որոշման՝ կպարգևատրվեն ազգային հավաքականի կազմում ընդգրկված խաղացողները, մարզիչները, բժիշկները և վարչական անձնակազմի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունվար-փետրվարին առաջին անգամ մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որի խմբային փուլում հաղթել էր 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային (2։1) ու Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղացել Լիտվայի հետ (3։3) ու 7 միավորով առաջին տեղը գրավել B խմբում։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվել էր Խորվաթիայի հավաքականին ու ավարտել մրցելույթը։

Եվրո-2026-ում հաջող ելույթներից հետո Հայաստանի հավաքականը տեղ էր գտել ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ում։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն