Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից» | factor.am

factor.am ««Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու և ավելի լայն տարածաշրջանի համար տրանսպորտային ու հաղորդակցության նոր հնարավորություններ բացելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Բաքվում կայացած Թյուրքական  պետությունների կազմակերպության երկրների կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝  անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդումը, սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցումը, թվային լուծումների ներդրումը և սակագնային քաղաքականության ներդաշնակեցումը կբարձրացնեն Միջին միջանցքի մրցունակությունը։

Այս համատեքստում, ըստ նրա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը մեծ դեր է խաղում։

«Այս նախագծի նշանակությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապի ապահովմամբ։ Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու և ավելի լայն տարածաշրջանի համար տրանսպորտային-հաղորդակցական նոր հնարավորություններ բացելու համար», – ասում է Ասադովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն