Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ մարդասիրական օգնության համար | azatutyun.am

azatutyun.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մանրամասնելով՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։

Իլհամ Ալիևը խոստացել է շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը, «մաղթել, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, ասված է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Անցյալ ամսվա սկզբում Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։ Իրանը հերքել էր, որ հարվածի հեղինակն ինքն է։ Հետագայում արդեն Ադրբեջանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Իրան երկու երկրների նախագահների միջեւ հեռախոսազրույցից հետո։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն