Քննարկվել են ՀՀ-ի և Կատարի միջև զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինի և դեսպանության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով միմյանց երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանն ու գործարար կապերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն վիճակագրության, միմյանց երկրներում ոլորտային նոր զարգացումների մասին, խոսեցին միմյանց ժողովուրդների ճամփորդական նախասիրությունների, հյուրընկալության և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների մասին։

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և թվայնացման գործընթացներին, տարվա ընթացքում նախատեսվող կարևոր միջոցառումներին և դրանց շրջանակներում հնարավոր համագործակցությանը։

Կատարական կողմը նաև հետաքրքրություն հայտնեց Հայաստանում զբոսաշրջության բնագավառում ներդրումների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվեցին առավել սերտ համագործակցել առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն