Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից | azatutyun.am

azatutyun.am Տավուշի մարզի Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ գյուղացին փորձել է գտնել կորած անասունին։

Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը «Ազատությանը» հայտնեց, որ տուժածը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։

Այս պահին դեռևս հստակեցված չէ դեպքի ստույգ վայրը՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել գյուղի արոտավայրերո՞ւմ, թե՞ ավելի հեռու գտնվող տարածքում։

Պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն