Իսրայելում 2025 թ․-ին հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում. զեկույց | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իսրայելում 2025 թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում. այս մասին նշված է իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպության «Հարձակումներ քրիստոնյաների վրա Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում» զեկույցում։

Նշենք, որ զեկույցում խոսվում է նաև Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության դեմ բազմաթիվ հարձակումների, ինչպես նաև քրիստոնյաների, այդ թվում՝ զբոսաշրջիկների վրա հարձակումների մասին՝ առանց տուժածների ազգությունը նշելու։

Զեկույցը ներկայացնում է 2025 թվականի ընթացքում Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում քրիստոնեական համայնքների նկատմամբ հալածանքների և բռնությունների վերլուծությունը։ Հիմնվելով 2024 թվականին արձանագրված միտումների վրա՝ դրանում արձանագրվել է ահաբեկման և ագրեսիայի շարունակական ու ընդլայնվող միտում, մասնավորապես՝ հոգևորականության և եկեղեցական սեփականության դեմ։

Զեկույցում ընդգծվում է, որ միտում այնպիսին է, որ քրիստոնյաները տուժում են ոչ միայն որպես կրոնական փոքրամասնություն, այլև պաղեստինցիների դեպքում, օրինակ, նաև իրենց ազգային պատկանելության պատճառով։

2025 թվականին արձանագրված 155 միջադեպերի մեջ ֆիզիկական հարձակումները մնացել են ամենատարածված տեսակը` 61 դեպք։ Եկեղեցական սեփականության դեմ հարձակումները 52 –ն են եղել։ Մնացած դեպքերը վերաբերում էին հետապնդումներին (28 դեպք) և քրիստոնեական բովանդակություն ունեցող հանրային ցուցանակների վնասմանը (14 դեպք)։

«Չնայած այս թվերը ներկայացնում են միայն «սառցաբեկորի գագաթը», դրանք, այդուհանդերձ, արտացոլում են կայուն և տագնապալի միտում՝ բացահայտ բռնությունը և ամենօրյա ստորացումները կուտակվում են` ձևավորելով մեկուսացման ավելի լայն մթնոլորտ», – ասվում է զեկույցում։

Ինչպես և 2024 թվականին, ֆիզիկական հարձակումների մեծ մասն ուղղված է եղել հոգևորականների՝ վանականների, միանձնուհիների, եղբայրների և քահանաների դեմ, որոնց առօրյա կյանքում հեշտ է ճանաչել բնորոշող հագուստով և տեսանելի քրիստոնեական խորհրդանիշներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյույր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն