Զինծառայողների ծնողները ՊՆ-ի դիմաց են. պահանջում են, որ իրենց որդիներն էլ 1,5 տարի ծառայեն | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության մոտ։ Նրանք պահանջում են, որ եթե օրենք է ընդունվել, ապա այն պետք է բոլորի համար գործի։

Այս տարվա հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախկին երկու տարվա փոխարեն մեկուկես տարի է դարձել, սակայն այն չի տարածվում ավելի վաղ զորակոչվածների վրա։

«Սա անարդարացի բան է։ Բա ինչի՞ համար իմ երեխեն 2 տարի ծառայի, թող ինքն էլ 1,5 տարի ծառայեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Այն զինծառայողների ծնողները, որոնց որդիները զորակոչվել են նախորդ տարի, պահանջում են, որ իրենց երեխաներն էլ 1,5 տարի ծառայեն։

«Իմ որդին արդեն ծառայում է 8 ամիս։ Մեր բողոքն այն է, որ եթե օրենք է ընդունվել, այն բոլորի համար պետք է լինի։ Ինձ թվում է՝ բոլոր երեխաների համար սա հոգեբանական սթրես է, իրենք գիտեն օրենքի մասին։ Եթե 2 տարի, ուրեմն՝ բոլորի համար, եթե 1,5 տարի՝ ուրեմն էլի բոլորի համար։ Շատ ենք ուզում, որ մեկ օր շուտ մեր որդիները մեր կողքին լինեն»,- ասաց մայրերից մեկը, ում որդին բանակ է զորակոչվել 2025թ․։

Ծնողները նաև դիմումներ են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն առայժմ պատասխան չունեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն