Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին | armenpress.am

armenpress.am Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել և վկայում են ամերիկացիների բարոյական պարտության մասին։ Այս մասին  նա գրել է X սոցիալական հարթակում։

«Քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ չավարտված կամուրջներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել։ Դա միայն վկայում է իրարանցման մեջ գտնվող թշնամու պարտության և բարոյական փլուզման մասին։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի ավելի ամուր։ Մի բան երբեք չի վերականգնվի՝ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը», – գրել է նա։

Արաղչիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակել էր Իրանում կամրջի մի հատվածի փլուզման տեսանյութը՝ սպառնալով նոր հարձակումներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն