Թմրանյութ տեղադրող երիտասարդը փախչելիս ընկել է ջրատարը, ոստիկանները փրկել և ձերբակալել են

Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նկատել են թմրանյութ տեղադրող երիտասարդի, որը, փախուստի դիմելով, ընկել է կիրճում գտնվող ջրատարը։ Ոստիկանները նրան փրկել են, ապա ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունից նշում են, որ 20–ամյա երիտասարդին սկսել են հետապնդել, երբ նրա կողմից կասկածելի վարքագիծ են նկատել։ Երիտասարդը վազելիս նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Երբ նա ընկել է ջրատարը, սկսել է օգնություն խնդրել ոստիկաններից։ Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից, ինչից հետո երիտասարդն իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։

ՆԳՆ–ից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները Հրազդանի կիրճում արագ հայտնաբերել են կպչուն ժապավենով երեք փաթեթները։

Արդյունքում երևանցի երիտասարդը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն