Թրամփը գլխավոր դատախազին ազատել է աշխատանքից | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին պաշտոնանկ է արել, հայտնում է Reuters-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփը դժգոհ էր Բոնդիի աշխատանքից՝ հատկապես հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնին առնչվող փաստաթղթերի հրապարակման պատճառով։

Գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Բոնդիի տեղակալ, նախկինում Թրամփի անձնական իրավաբաններից Թոդ Բլանշը, սոցցանցում տեղեկացրել է նախագահը։

Նույն գրառման մեջ նախագահը գովերգել է Բոնդիին՝ նրան անվանելով «ամերիկացի մեծ հայրենասեր և հավատարիմ ընկեր»։ Թրամփը նշել է, որ նա շուտով կտեղափոխվի մասնավոր հատված աշխատանքի, սակայն մանրամասներ չի հայտնել։

Բոնդին իր հերթին գրառում է արել՝ նշելով․ «Ամերիկան ավելի ապահով և անվտանգ դարձնելու նախագահ Թրամփի պատմական և մեծապես հաջողված ջանքերն առաջնորդելը մեծագույն պատիվ է եղել»։

Գլխավորի դատախազի պաշտոնակատարն էլ նշանակման համար երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին։ «Մեր ուժերի ներածի չափով կանենք ամեն ինչ Ամերիկան ապահով պահելու համար», – խոստացել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն