Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. Երևանում և ՀՀ մարզերում միջոցառումներ կանցկացվեն

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր։ 2013 թվականից տարբեր երկրներում նշվում է այդ օրը՝ հանուն զարգացման և խաղաղության։

Օրվա շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ՝ մայրաքաղաքը վերածելով իրական բացօթյա «մարզադաշտի»։

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գերատեսչության ենթակայությամբ գործող մարզադպրոցների սաները Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 14:00-18:00-ը կանցկացնեն վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության և բասկետբոլի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։ Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն կունենան զգալու սպորտային միջավայրի ոգին՝ դառնալով տոնական մթնոլորտի ակտիվ մասնակիցը։ Միջոցառումները լինելու են ինտերակտիվ՝ ներգրավելով բոլոր ցանկացողներին:

Միջոցառումներ են նախատեսված նաև Ազատության հրապարակում, «Այգի» բիզնես կենտրոնի բակային հատվածում: Օրվա շրջանակում սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ կանցկացվեն նաև մարզերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն