Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր | armenpress.am

armenpress.am Իրանի հարավային Բուշերի նահանգի Չողադակ շրջանում գտնվող Իրանի Կարմիր մահիկի ընկերության մասնաճյուղի պահեստին ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ երկու բեռնարկղ և տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն իր Telegram ալիքում։

«Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում, Բուշերի նահանգի Չողադակ շրջանում։ Գրոհի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնություն տեղափոխելու համար օգտագործվող 2 անվավոր բեռնարկղ, ինչպես նաև 2 ավտոբուս և փրկարարական մեքենաներ։ Մարդասիրական օգնության օբյեկտների թիրախավորումն արգելված է Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքով», – նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն