Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են

Ներքին գործերի նախարարությունից հաղորդում են, որ մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան երիտասարդներ են։

Հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն