Ադրբեջանն ու Թուրքիան «Հեյդար Ալիև 2026» համատեղ զորավարժություն կանցկացնեն | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանն ու Թուրքիան Կարս քաղաքում կանցկացնեն «Հեյդար Ալիև 2026» համատեղ զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ընդծելով, որ զորավարժությունն անցկացվելու է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

Հաղորդագրության համաձայն՝ զորավարժության նպատակն է ծրագրավորել և իրականացնել համատեղ գործողություններ՝ ժամանակակից պատերազմի սկզբունքներին համապատասխան, ապահովել արդյունավետ փոխգործակցություն, նպաստել համապարփակ մարտական ապահովման ոլորտում փորձի փոխանակմանը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները:

Սցենարի համաձայն՝ նախատեսվում է մշակել մարտական գործողություններ և հատուկ առաջադրանքներ տարբեր պայմաններում։
Նախարարությունը նաև նշել է, որ Ադրբեջանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն արդեն մեկնել են Նախիջևանից դեպի Կարս՝ զորավարժությանը մասնակցելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն