ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը | shantnews.am

Ապրիլի 3-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից։

«Քննարկումը միտված էր բաշխման ցանցին միացման համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ 0,22կՎ և 0,4կՎ լարմամբ առանձնատների և առանձին շինություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից վճարվող համապատասխան միացման վճարների նվազեցմանը։

Քննարկվել է նաև բաշխման ցանցին 6(10)կՎ լարմամբ միացման գործընթացը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման միջոցով իրականացնելու հնարավորությունը։

Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված հիմնավորումները՝ առաջիկայում կդիտարկի վերոնշյալ միացման վճարների նվազեցման և 6(10)կՎ լարմամբ միացման դեպքում տեխնիկական պայմանների տրամադրմամբ բաշխման ցանցին միացման հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն