Երևանի թիվ 94 մանկապարտեզում տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը | azatutyun.am

azatutyun.am Երևանի թիվ 94 մանկապարտեզում ծնողների ու ու մի խումբ աշխատակիցների բողոքի ակցիայից հետո ծնողներին վարչական շրջանի ղեկավարն էր ընդունել:

Նրանք պահանջում էին տնօրենին աշխատանքից ազատել: Աշխատակիցները պնդում էին՝ տնօրենն իրենց հետ խոսում է անպարկեշտ բառապաշարով և նվաստացնում: Տնօրենը չէր արձագանքում այս մեղադրանքնրեին:

Երևանի քաղաքապետարանից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ մանկապարտեզը գործում է բնականոն հունով, այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը, իսկ տնօրենը չվճարվող արձակուրդում է, ուսումնասիրությունը շարունակվում է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն