ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածներն Իրանին, այլ ոչ թե խոսի Հորմուզի խնդրի մասին․ Լավրով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, այլ ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի շրջափակման խնդրի մասին: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվ երբ նախագահ Թրամփն ասում է (իմ տեղեկությամբ՝ նախօրեին)՝ «հենց որ մենք ավարտենք ռազմական գործողությունները (իսկ նա հայտարարում է, թե այնտեղ գրեթե բոլոր խնդիրները լուծված են), Հորմուզի նեղուցում անմիջապես կվերսկսվի նորմալ նավագնացությունը…»։ Բայց խնդիրն այն չէ, որ պետք է ուղղակի պահանջել Իրանից, այլ հարկ է դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ ժամանակ նեղուցում [նավագնացության] ռեժիմը կվերականգնվի», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ պետք է հասնել Պարսից ծոցի շրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցություններ սկսել։

«Պետք է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների մեկնարկին։ Միայն այդպես կարելի է համոզվել, թե որքան անկեղծ են կողմերը ձգտում խաղաղության և իրենց երկրների քաղաքացիների համար լավ ապագայի», – ասել է Լավրովը։

Ինչպես նշել է նախարարը, Բահրեյնի բանաձևի նախագիծը, որն այժմ քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հազիվ թե ավելացնի Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորման հնարավորությունները:

Լավրովի կարծիքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը կարող են օգտագործել բանակցությունները խափանելու կամ Իրանի դեմ ագրեսիան հետին թվով լեգիտիմացնելու համար:

«Վստահաբար դա ծրագրել են՝ ելնելով ամենալավ մտադրություններից, բայց կա՛մ այն օգտագործում են խափանելու բանակցությունների առայժմ շատ փխրուն հնարավորությունները, կա՛մ Իրանի դեմ ագրեսիան հետին թվով լեգիտիմացնելու համար», – ասել է նա:

Ավելի վաղ «Financial Times» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄԷ-ն Բահրեյնի հետ միասին աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար գործողությունների մանդատ կտրամադրի, սակայն թերթի աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են դեմ հանդես գալ այդ քայլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն