Իրանի նախագահը Թրամփի սպառնալիքները ռազմական հանցագործություն է անվանել | news.am

Իրանի նախագահը Թրամփի սպառնալիքները ռազմական հանցագործություն է անվանել | news.am

news.am Արդյո՞ք ամբողջ ազգը քարե դար վերադարձնելու սպառնալիքը համարվում է որևէ այլ բան, քան զանգվածային ռազմական հանցագործություն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները։

«Պատմությունը լի է օրինակներով նրանց, որոնք բարձր գին են վճարել հանցագործների առջև լռելու համար», – նշել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ամերիկացիներին ուղղված իր ուղերձի ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները հզոր հարվածներ կհասցնի Իրանին և երկիրը կվերադարձնի քարե դար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն