Դավիթ Մինասյանի դասընկերները նամակ են փոխանցել ՄԻՊ–ին | news.am

news.am 18–ամյա Դավիթ Մինասյանի ընկերներն ու հարազատներն այսօր նամակ են փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանին։

«Դավիթը հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Ուշագնաց է եղել, եղունգների տակ սեւացել է։ Մենք գիտենք Դավիթին որպես հիանալի անձնավորություն։ Նա եղել է և ուսման մեջ, և վարքի ու բնավորության մեջ վառ օրինակ, թե ինչպիսին մեծատառով մարդը պետք է լինի, նա միշտ եղել է չափից դուրս, զուսպ, ոչ մի կոնֆլիկտների մեջ չի ներգրավվել»,– ասել է նրա դասընկերներից Մարիան։

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:

Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Նա, «Արմավիր» ՔԿՀ չհասած, ուշագնաց է եղել, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։

Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն