shantnews.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկու երկրի նախագահներն ընդգծել են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության համապարփակ ապահովման համար համակարգված միջոցառումների կարևորությունը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական դիմակայության սրման վերաբերյալ: