ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տույժի՝ ազատվելով ծառայությունից

Ապրիլի 3-ին ՀՀ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է ընդունել ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ երեք ծառայողի նկատմամբ ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանը։

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն