Սարդարապատի դպրոցի տնօրենը պաշտոնից ազատվել է պարտականությունները խախտելու պատճառով․մարզպետարանի հերքումը | armenpress.am

armenpress.am ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ, որոնք արձանագրվել են վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից:

Այս մասին նշված է Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ՝ ի պատասխան  որոշ լրատվամիջոցներում «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից»  հոդվածին։

Մարզպետարանից հերքել են այդ պնդումները՝ նշելով, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն