Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը

Ապրիլի 1-ին կայացել է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերն ընդգծել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը։

Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերի` ներառյալ տնտեսական համագործակցության, էներգետիկայի, կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն