Վստահ եմ՝ ՀՀ-ն լիարժեք պատրաստ կլինի բարձր մակարդակով հյուրընկալելու COP17 համաժողովը. ՇՄ նախարար

ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի անդամ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, հերթական նիստին ընդառաջ, աշխատանքային շրջայց իրականացրեցինք «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Շրջայցի ընթացքում ներկայացվեցին արդեն իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա փուլերի ժամանակացույցն ու հիմնական ուղղությունները։ Կարևոր էր տեղում գնահատել պատրաստության ընթացքը և համոզվել, որ բոլոր գործընթացներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և պատշաճ որակով։

Հիշեցնեմ, որ 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այս նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կնքել ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։

Վստահ եմ, որ իրականացվող աշխատանքների հետևողական իրականացման շնորհիվ Հայաստանը լիարժեք պատրաստ կլինի բարձր մակարդակով հյուրընկալելու COP17 համաժողովը»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն