Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական ուղղություններին, համագործակցության շրջանակներին, կողմերի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։

Ներկաները կարևորել են նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ համագործակցության համատեղ օրակարգ»,-գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն