shantnews.am Միացյալ Նահանգները միջնորդի միջոցով Իրանին առաջարկել է երկօրյա հրադադար։ Թեհրանը պատասխանել է՝ ավելացնելով իր հարձակումների ինտենսիվությունը։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է «Իրանի ռազմական ներուժի սխալ գնահատմամբ» և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի առջև ծառացած կարևոր խնդիրներով, որոնք առաջացել են լարվածության սրումից հետո: Դրա փոխարեն «պատասխանը մարտադաշտում գործողություններն էին»՝ շարունակելով և ուժեղացնելով ամերիկյան թիրախների վրա հարվածները:Իրանը հրաժարվել է գրավոր կամ դիվանագիտական պատասխանից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։