2026–ին էլէներգիայի սակագինը կմնա անփոփոխ. Ռոմանոս Պետրոսյանը կրկնեց նախկինում հնչեցրած մեղադրանքները | news.am

news.am  «Քանի կար տվյալ անձն ասում էր իրենք բարձրացնելու են սակագինը, հետո ինչ–որ հաշվարկներ արեցին, ասացին՝ իրենք իջեցնելու են սակագինը, բայց դա մենք պիտի անեինք, բայց չհասցրեցինք։ Քանի կար, ասում էին՝ ՀԷՑ–ի սեփականատերը հայտարարել էր, որ առնվազն 10 տարի չի բարձրանա սակագինը, և 8 ամսվա մեջ իրար հակասող 4-5 հայտարարություն է արվել տվյալ կողմից»,- NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխությանը։

«Ես հստակ ասեմ,. Սակագինը մեր հանրապետությունում համեմատած մեր տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի երկրների, հետխորհրդային երկրների հետ, ամենաբարձրն է։ Դա արդարացված չէ, բայց ցավոք, ունենք այն, ինչ ունենք։ Ես պատասխանատու կերպով ասում եմ՝ սակագինը պիտի նվազեր իմ կառավարման շրջանում ձեռք բերած փաստերի և էներգահամակարգում եղած բալանսի համադրման արդյունքում, սակայն քանի որ 2026–ի ապրիլի 1–ից ատոմակայանը դուրս է բերվել համակարգից 4-5 ամսով և վերազինման շրջան է մտել, այդ շրջանում ստիպված ենք լինելու բնակչությանը էլեկտրաէներգիա ապահովել ավելի թանկ աղբյուրներից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի հաշվին, ստիպված եղանք որևէ քայլ նվազեցնելու ուղղությամբ չանելու։ Այդ պատճառով սակագնի նվազեցում տեղի չունեցավ։ ՀԾԿՀ–ն որոշեց, որ սակագինը մնում է նույնը, հետևաբար 2026 թվականին սակագնի փոփոխություն չի լինելու»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն