Ցավոք սրտի, մենք ունենք կանխատեսում, որ վառելիքի գները ՀՀ–ում բարձրանալու են. Պապոյան | news.am

news.am Այն, որ Ռուսաստանն ապրիլի 1–ից սահմանափակում է բենզինի արտահանումը, մեզ վրա չի ազդելու, մենք որպես ԵԱՏՄ անդամ, ունենք այնտեղ մեր քվոտաները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով նրան, որ այդուհանդերձ, բենզինի գինը ՀՀ–ում բարձրացել է, Պապոյանն ասաց. «Հայաստանը այն երկրներից է, որտեղ ամենաքիչն է բարձրացել բենզինի գինը։ Երկրներ կան, որտեղ 2-3 անգամ է գինը բարձրացել՝ Ասիայում ու Եվրոպայում։ Մեզ մոտ դեռևս տոկոսներով է բարձրացել, բայց մենք, ցավոք սրտի, ունենք կանխատեսում, որ բարձրանալու է, որովհետեւ չի կարող նավթի գինը 2 անգամ բարձրանալ ու դա չազդի բենզինի գների վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն