Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում. Արաղչի | 1lurer.am

1lurer.am Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է «Բուշեր» ատոմակայանի վրա հերթական հարձակումը:

«Հիշում եք Արևմուտքի վրդովմունքը Ուկրաինայի Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ռազմական գործողությունների կապակցությամբ։ Իսրայելն ու ԱՄՆ-ը արդեն չորս անգամ հարվածել են Բուշերի մեր ատոմակայանին։ Ռադիոակտիվ տեղումները կկործանեն կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում։

Մեր նավթաքիմիական օբյեկտների վրա հարձակումները նաև հստակ ցույց են տալիս դրանց իրական նպատակները»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը X-ի իր էջում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն