Իրանի Բուշերի ատոմակայանից տարհանված ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից | armenpress.am

armenpress.am Բուշերի ատոմակայանից տարհանված ռուսաստանցի 198 մասնագետներն ապրիլի 4-ի առավոտյան ավտոբուսներով մեկնել են հայ-իրանական սահմանի ուղղությամբ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

«Ատոմակայանին այսօրվա չարաբաստիկ հարվածից մոտ 20 րոպե անց ավտոբուսները հեռացան այդ վայրից։ Նախատեսվում է, որ մեր 198 մասնագետները 2.5-3 օրվա ընթացքում անվտանգ կհատեն գրեթե ամբողջ Իրանը և կանցնեն Հայաստան»,- լրագրողներին հայտնել է Լիխաչյովը՝ հավելելով, որ իրենց համար ավանդաբար շատ հարմարավետ է փոխգործակցությունը Հայաստանի կառավարության հետ, քանի որ հետագա տարհանումը նախատեսվում է Երևանի օդանավակայանից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն