Իսրայելը կշարունակի ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Նեթանյահու | azatutyun.am

azatutyun.am  Իսրայելը կշարունակի ուժեղ հարվածներ հասցնել Իրանին, Times of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Այն բանից հետո, երբ մենք ոչնչացրինք նրանց պողպատի արտադրության կարողությունների 70 տոկոսը, որը օգտագործվում է մեր դեմ կիրառվող զենքերի հումք լինելու համար, մենք հարվածել ենք նրանց նավթաքիմիական գործարաններին: Այս երկուսը նրանց ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են, որոնք սնուցում են իրենց ահաբեկչական պատերազմը մեր և ամբողջ աշխարհի դեմ», – նշել է Նեթանյահուն՝ հավելելով, որ «կշարունակենք հարվածել նրանց, ինչպես ես խոստացել եմ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն