Բուշերի ատոմակայանից ռադիոակտիվ արտանետումների «լուրջ ռիսկ» կա. Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իրանի քաղաքացիական միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի էլեկտրակայանի մոտ տեղի ունեցած հարձակումների հնարավոր հետևանքների մասին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում նա ընդգծել է, որ նման հարձակումները «ամբողջ տարածաշրջանը ենթարկում են ռադիոակտիվ արտանետման ռիսկի՝ լուրջ մարդասիրական և բնապահպանական հետևանքներով»։

Նա պնդել է, որ Բուշերի էլեկտրակայանը «բացառապես խաղաղ նպատակներով գործող օբյեկտ է, որը գործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո» և զգուշացրել է, որ այդ հարվածները «ենթադրում են ռադիոակտիվ արտանետման լուրջ ռիսկ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն